Դատարանի բակից բերման են ենթարկվել Սամվել Կարապետյանի մոտ երկու տասնյակ աջակիցներ

Դատարանի բակից բերման են ենթարկվել գործարար Սամվել Կարապետյանի մոտ երկու տասնյակ աջակիցներ, «Ազատությանը» հայտնեց Կարապետյանի փաստաբաններից Արմեն Ֆերոյանը՝ առանց այլ մանրամասներ նշելու:

Ընթանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի միջնորդության քննությունը:

Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները, ներկա է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ:

Leave a Comment