«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին հայտնվել է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակների ցանկում։
TEAMtalk-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Դեկուն և գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը իտալացու ձեռքբերումը համարում են պաշտպանության ուժեղացման առաջնահերթություն։
Տրանսֆերի ճանապարհին գլխավոր խոչընդոտը ֆինանսական հարցն է: Միլանյան ակումբն իր առանցքային պաշտպանին գնահատում է առնվազն 80 միլիոն եվրո, իսկ բանակցությունների ընթացքում իտալական կողմի պահանջները կարող են աճել՝ հասնելով մինչև 100 միլիոն եվրոյի։ Հաշվի առնելով կատալոնական ակումբի ներկայիս ֆինանսական սահմանափակումները՝ նման հսկայական գումար վճարելը բավականին բարդ կլինի, և ղեկավարությունը պետք է լրացուցիչ լուծումներ գտնի գործարքը ֆինանսավորելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Բաստոնին բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։