ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ճապոնիան մտադիր են բանակցել օգտակար հանածոներին առնչվող առևտրային համաձայնագրի շուրջ. Bloomberg



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Եվրամիությունը հնարավոր է առաջիկա շաբաթներին հայտարարեն օգտակար հանածոներին առնչվող նոր առևտրային համաձայնագրի հիմքը դնելու ծրագրերի մասին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով` ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը մտադիր է ապրիլին՝ շահագրգիռ կողմերից համաձայնագրերի հավաքագրման ժամկետի ավարտից՝ մարտի 19-ից կարճ ժամանակ անց բանակցություններ սկսել Բրյուսելի և Տոկիոյի հետ առևտրային համաձայնագրի շուրջ։

Աղբյուրներից մեկը գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի ծրագրերի մասին հայտարարությունը կարող է համընկնել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի Սպիտակ տուն այցի հետ, որը ևս նախատեսված է մարտի 19-ին։

Նշվում է, որ երկու կողմերի միջև առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները ներառված են G7-ի  գագաթնաժողովի օրակարգում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment