Ծառուկյանը հայտարարել է, որ մենամարտելու է Թոփուրիա – Գեյջի դիմակայության հաղթողի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ մենամարտելու է Իլիա Թոփուրիա-Ջասթին Գեյջի դիմակայության հաղթողի հետ՝ մինչև 70 կգ քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնի կոչման համար:

​«Մենք սպասում ենք Իլիայի և Ջասթինի մենամարտին: Դրանից հետո ես կհանդիպեմ հաղթողի հետ: Արդյոք դա պաշտոնակա՞ն է: Ինձ այդպես են ասել: Ես կարող եմ մենամարտել նաև Օլիվեյրայի հետ, քանի որ չեմ ցանկանում շատ երկար սպասել»,- ասել է Ծառուկյանը, ում խոսքերը մեջբերում է Home of Fight-ը։

 

Leave a Comment