Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհուրդy հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակել Հրաչյա Թաշչյանին, տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից։

Ըստ հրապարակման՝ օրերս կայացել է խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ կայացվել է համապատասխան որոշումը։ Ըստ հրապարակման՝ մարտի 13-ից նա անցել է իր պարտականությունների կատարմանը։

Ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարական էր տվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցից կարճ ժամանակ անց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատել էր, որ նրա պաշտոնանկությունը Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով է, և ինքն է անձամբ պահանջել նրա հեռացումը:

Leave a Comment