Ի՞նչ ազդեցություն ունեն AI խաղալիքները երեխաների վրա

Ի՞նչ ազդեցություն ունեն AI խաղալիքները երեխաների վրա

Քեմբրիջի համալսարանի հետազոտողները կոչ են անում խստացնել երեխաների համար նախատեսված արհեստական բանականությամբ խաղալիքների վերահսկողությունը։

Նրանք կատարել են հետազոտություն՝ ուսումնասիրելով, թե 3-5 տարեկան երեխաներն ինչպես են շփվում արհեստական բանականությամբ աշխատող «Գաբո» անունով փափուկ խաղալիքի հետ։ 

Գիտնականները նշում են, որ դրանց ազդեցության մասին շատ քիչ հետազոտություններ կան, երեխաները հաճախ դժվարանում են շփվել խաղալիքի հետ. «Երբ երեխաներից մեկը խաղալիքին ասաց «Ես քեզ սիրում եմ», այն պատասխանեց անսովոր և ոչ զգացմունքային ձևով, ինչը կարող է շփոթեցնել երեխաներին»։

Նրանց խոսքով՝ զարգացման այն փուլում, երբ երեխաները սովորում են սոցիալական և զգացմունքային հաղորդակցություն, արհեստական բանականության նման արձագանքները կարող են բացասաբար ազդել նրանց վրա։

Եթե նախկինում ուշադրություն էին դարձվում խաղալիքների ֆիզիկական անվտանգությանը, ապա այժմ պետք է մտածել նաև երեխաների հոգեբանական անվտանգության մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment