Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն կտրուկ էժանացել


Տնտեսություն


ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 13-ին, կազմել է 377.54  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.7 դրամ (նվազել  է 3.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.68 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–376 դրամով, վաճառվում է 379-480 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-430 դրամով, վաճառվում է 435–441 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.57-4.68 դրամով, վաճառվում է 4.76–4.91 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 378–378.5 դրամով:

Եվրոն գնվում է 432–433 դրամով, վաճառվում է 436–437 դրամով:

Ռուբլին գնվում է 4.63–4.65 դրամով, վաճառվում է 4.73–4.76 դրամով:


Leave a Comment