Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասին  պարգևատրել  է Փառքի շքանշանով

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար  նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասին  պարգևատրել  է Փառքի շքանշանով:

Leave a Comment