ՔԿ-ն միջնորդել է մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը

Քննչական կոմիտեն միջնորդել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվի: Կառույցի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց՝ այժմ դատարանում ընթանում է այս միջնորդության քննությունը։

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ:

Leave a Comment