Մբապեն կարող է չմասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, ինչպես նաև պաշտպաններ Ալվարո Կառերասն ու Ֆերլան Մենդին չեն մասնակցի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ հանդիպմանը։

Ըստ աղբյուրի՝ այս երեք առանցքային ֆուտբոլիստների մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին նույնպես դեռևս մնում է հարցականի տակ։

Միևնույն ժամանակ, COPE-ի փոխանցմամբ, դրական նորություններ կան կիսապաշտպան Օրելիեն Չուամենիից։

Ֆրանսիացին, որը «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպման վերջնամասում աջ ոտքի շրջանում անհանգստություն և դիսկոմֆորտ ուներ, այժմ իրեն լավ է զգում։

Նա լիովին պատրաստ կլինի «Էլչեի» դեմ մրցավեճին, որը կկայանա մարտի 14-ին։

Leave a Comment