
«Զանգովի արդարադատությունը, բնականաբար, պետք է գործեր: Քանի գնում՝ մեր դատական ատյանների հետ կապված հույսս մարում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀԷՑ ՓԲԸ նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը: «Հետաքրքիր է՝ ինչու են իրավաբանները, դատավորներն այդքան կարճ մտածում»,- հավելել է նա: