
«Եթե Ղարաբաղյան շարժումը շարունակում ենք, դա պատերազմ է, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Ժողովուրդը պետք է ընտրությունը կատարի, այսինքն՝ առաջիկա ընտրություններով ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ: ՔՊ-ն միակ ուժն է, որ հստակ ասում է՝ Ղարաբաղյան շարժումը պիտի չշարունակենք»: Նրա խոսքով՝ չշարունակելու դեպքում խաղաղությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ամեն օրվա հետ ուժեղանալու են:
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան