Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է. Լուսանկար •

Իրանական Fars գործակալությունը հաղորդել է, որ Մանսուրե Խոջաստեն՝ Իրանի սպանված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կինը, ողջ է։

«Նրա մահվան մասին նախնական տեղեկությունները սխալ էին»,- նշում է Fars-ը։

Իրանական պետական լրատվամիջոցները մարտի 2-ին հաղորդել էին, որ Մանսուրե Խոջաստեն սպանվել էր Ալի Խամենեիի նստավայրի վրա փետրվարի 28-ին հասցված հարվածի ժամանակ՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբում։

Ըստ տեղեկությունների՝ հարվածի հետևանքով զոհվել են Ալի Խամենեին, նրա դուստրը, փեսան և թոռը։

Իրանի նոր գերագույն առաջնորդը՝ նախկին առաջնորդի որդի Մոջթաբա Խամենեիին, մարտի 12-ին ազգին ուղղված իր առաջին ուղերձում հայտարարել էր, որ իր կինը, քույրն ու նրա փոքրիկը, մյուս քրոջ ամուսինը զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Մոր մահվան մասին, սակայն, նա չի հիշատակել:

Leave a Comment