Դուբայում անօդաչու թռչող սարք է պայթել քաղաքի միջազգային ֆինանսական կենտրոնի (DIFC) հարակից տարածքում, հայտնել է տեղական Sabereen News պարբերականը։
Տուժածներ չկան։ Վնասվել է շենքի ճակատային մասը։
Լրատվամիջոցը նաև նշում է, որ պայթյունի ձայներ են լսվել քաղաքի տարբեր հատվածներում։ Մամուլի տեղեկություններով՝ պայթած անօդաչու սարքը, ենթադրաբար, կարող է պատկանել Իրանի բանակին։
