
Նիկոլի հայտարաությունը չափազանց վտանգավոր է հնչում՝ հաշվի առնելով այն, թե ՔՊ-ական պրոպագանդան որքան է ուռճացնում TRIPP-ի նշանակությունը հայ ժողովրդի հետագա գոյութան հարցում: Եթե TRIPP-ը հետաձգվոմ է կամ անգամ փաստացի չեղարկվում (այս հարցը կախված է իրանական պատերազմի ելքից), նշանակում է դա, արդյոք, որ նույնկերպ չեղարկվում կամ հետաձգվում է այն խաղաղությունը, որը ժողովրդի վրա խուրդելով է զբաղված Նիկոլը՝ մարդկանց ապուշի տեղ դնելով:
Իրականում TRIPP-ի ճակատագիրն ուղիղ կապված է տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական պրոցեսների հետ. քանի դեռ անկայուն է Մերձավոր Արևելքը, իսկ այն կարող է անկայուն լինել շատ տևական ժամանակ, TRIPP-ի ճակատագիրը լինելու է մշուշոտ. այն ուղղակիորեն շոշափում է Իրանը: Մյուս կողմից՝ եթե TRIPP-ը հետաձգվում է, այսինքն՝ Իլհամն ու Էրդողանը չեն ստանում «Զանգեզուրի միջանցքը» «լավով», ապա կարող է գործի դրվել այլընտրանքային՝ արյունոտ սցենարը. Բաքուն կարող է օգտագործել նախագծի ձգձգումը որպես պատրվակ՝ Հայաստանի վրա ճնշումները մեծացնելու և կոմունիկացիաների բացման առավել կոշտ պահանջներ առաջ քաշելու համար։ Վերջիվերջո հենց այնպես չէ, չէ՞, որ «Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարան է լույս տեսնում թշնամական երկրում:
Հայաստանի ճակատագիրը դառնում է խիստ մշուշոտ, իսկ երբ հաշվի ես առնում, թե ով է երկիրը «ռուլիտ անում», ապագայի պատկերները դառնում են առավել անհրապույր ու արյունոտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: