
Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակը պահանջում է համակարգային, խորքային և վճռական փոփոխություններ։ Հասարակության մեջ առկա լարվածությունը, անվտանգության շուրջ շարունակվող մտահոգությունները, աղքատության կայուն բարձր մակարդակը, փոքր և միջին ձեռնարկությունների ծանր վիճակը, ինչպես նաև ներդրումային միջավայրի սահմանափակ հնարավորությունները վկայում են, որ գործող տնտեսական մոտեցումները սպառել են իրենց հնարավորությունները և չեն ապահովում երկրի ներդրումային և արդյունաբերական առաջընթացը։