Ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանումից 4 մարդ զոհվել է

Ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանումից 4 մարդ զոհվել է

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ մարտի 12-ին ԱՄՆ-ի KC-135 լիցքավորող ռազմական ինքնաթիռը կործանվել է Իրաքի արևմտյան հատվածում։ Ինքնաթիռում գտնվող վեց անձնակազմի անդամներից չորսի մահը հաստատվել է, մինչդեռ փրկարարական գործողությունները շարունակվում են։

Մ«իջադեպի հանգամանքները դեռևս քննության փուլում են։ Սակայն նշվում է, որ ինքնաթիռի կործանումը չի եղել թշնամական կրակի կամ սեփական ուժերի կրակի հետևանքով», – հայտնում են հրամանատարությունից։

Ծառայողների ինքնությունները չեն հրապարակվում, մինչև նրանց հարազատներին տեղեկացնելուց անցնի առնվազն 24 ժամ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment