Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ պաշտոնյան քննարկել են համագործակցության խորացումը

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ պաշտոնյան քննարկել են համագործակցության խորացումը

13 մարտի 2026 – 13:01 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղաշինության և խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալ Էլիզաբեթ Սպեհարի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հետագա խորացումը՝ հատկապես խաղաղապահության, խաղաղաշինության և զարգացման ոլորտներում իրականացվող նախաձեռնությունների շրջանակում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։

Կողմերը նաև քննարկել են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն առնչվող հարցեր՝ կարևորելով խաղաղապահ առաքելությունների դերը այդ համատեքստում։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող խաղաղապահ առաքելություններին։ Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աջակցել խաղաղապահության ոլորտում միջազգային ջանքերին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ձևավորված իրավիճակին՝ ընդգծելով դրա կարգավորման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment