
Ամերիկացի զինվորականները գրոհել են իրանական նավը, որը չափից ավելի էր մոտեցել USS Abraham Lincoln ավիակրին։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկու աղբյուրի։
Մասնավորապես, նավи դեմ կրակ է բացվել նավի թնդանոթից, մարտական ուղղաթիռից արձակվել է երկու հրթիռ։ Չի նշվել, թե որ ռազմանավն է կրակ բացել իրանցիների դեմ։ Նավի եւ անձնակազմի ճակատագիրը նույնպես անհայտ է։ Միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին։
CBS-ը նշել է, որ USS Abraham Lincoln-ին ուղեկցում են երկու ականակիրներ՝ USS Spruance-ը եւ USS Michael Murphy-ն։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը գտնվում է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության գոտում։ Կարմիր ծովում տեղակայված է երկրորդ ավիակիրը՝ USS Gerald R. Ford-ը։