Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը օգտագործել է տարիներով կուտակված ռազմավարական զինամթերքի զգալի մասը

Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը օգտագործել է տարիներով կուտակված ռազմավարական զինամթերքի զգալի մասը, այդ թվում՝ մեծ քանակությամբ Tomahawk թևավոր հրթիռներ, ինչպես նաև THAAD և Patriot հակահրթիռային համակարգերի խոցող հրթիռներ։ Սա մտահոգություն է առաջացրել ԱՄՆ զինանոցների պաշարների մակարդակի և ծախսերի վերաբերյալ։ Այս մասին գրում է Financial Times-ը:

Պատերազմի առաջին վեց օրերի ընթացքում ԱՄՆ-ի ծախսերը պաշտոնական տվյալներով արդեն գերազանցել են 11 միլիարդ դոլարը(ոչ պաշտոնական տվյալներով՝ մի քանի անգամ ավել) , հիմնականում թանկարժեք հրթիռների օգտագործման պատճառով, որոնք կիրառվում են համեմատաբար էժան իրանական դրոնների դեմ։

Սպասվում է, որ Պենտագոնը մոտ օրերին Կոնգրեսից կխնդրի մինչև 50 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում՝ ռազմական գործողությունները շարունակելու համար։

Leave a Comment