ԱՄՆ-ում անհայտ անձը մեքենայով մխրճվել է հրեական սինագոգի մոտ գտնվող դպրոցի մեջ և կրակ բացել անցորդների վրա


Միջազգային


Միչիգան ​​նահանգի Ուեսթ Բլումֆիլդ քաղաքում անհայտ անձը մեքենայով մխրճվել է սինագոգի մոտ գտնվող հրեական դպրոցի մեջ։

Այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և կրակ բացել անցորդների վրա։ Վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Միչիգանի սինագոգի վրա հարձակվողի մեքենայում մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ է հայտնաբերվել;

Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Օքլենդ շրջանի շերիֆ Մայքլ Բուշարը հայտարարել է, որ ռումբի վնասազերծման մասնագետները աշխատում են մեքենան մաքրելու ուղղությամբ։

 


Leave a Comment