Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի թողած իրական ժառանգությունը

Ամերիկացիներին սովորեցրել են, որ Իրանը հետամնաց եւ խավարում գտնվող կրոնական մի բռնապետություն է։

Ուրեմն` շահի իշխանությունը տապալելուց հետո Իրանում կառուցվել են 15 000 դպրոցներ, 120 համալսարաններ, կանանց համալսարանական կրթություն ստանալու թիվը 200%-ով ավելացել է, Իրանը, ըստ ամերիկյան Բլումբերգ պարբերականի, դարձել է 10 տեխնոլոգիապես առաջատար երկներից մեկը, աշխարհի 15-րդը՝ իր գիտական պոտենցիալով, ատոմային էներգետիկայի ոլորտում կատարել է լուրջ առաջընթաց։

Ռազմական արդյունաբերության առումով Իրանում արտադրվում է ամեն ինչ՝ սկսած Շահեդ դռոններից եւ բալիստիկ հրթիռներից՝ վերջացրած ֆրեգատներով եւ սուզանավերով։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` Իրանում ծնված երեխաների 80% երաշխավորված է բարձրագույն կրթությամբ եւ 100% ապահովված է առողջապահական հարցերով։ Եվ այս ամենը այն պարագայում, որ Իրանը արդեն 30 տարուց ավել ապրում է ծանր միջազգային սանկցիաների պարագայում։

Սա է Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի թողած իրական ժառանգությունը:

Republica.am

Leave a Comment