Իրաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց ֆրանսիացի զինծառայող


Միջազգային


Երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են քրդական Փեշմերգա ռազմական բազայի վրա, որտեղ նաև տեղակայված են ֆրանսիացի զինվորներ։ Վեց ֆրանսիացի զինվոր վիրավորվել է։

Այս մասին հայտնել է Իրաքի Էրբիլ նահանգի նահանգապետ Ումիդ Խոշնավը Rudaw հեռուստաընկերությանը:

«Էրբիլ նահանգի Մալա Քարա շրջանի վրա հարվածի հետևանքով վիրավորվել է վեց ֆրանսիացի զինվոր», – ասել է նահանգապետը։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։


Leave a Comment