Պապիկյանը Բելգիայի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում գործակցության հեռանկարները

Պապիկյանը  Բելգիայի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում գործակցության հեռանկարները

13 մարտի 2026 – 10:47 AMT

PanARMENIAN.Net – Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 12-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ, քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ ռազմական կրթության, մասնագիտական վարժանքների, ռազմական բժշկության, խաղաղապահության, հումանիտար ականազերծման և այլ ուղղություններով՝ պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել աշխատանքները փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

Leave a Comment