
Իրաքում հայտնի «Իսլամական դիմադրություն» իրանամետ խմբավորումը հայտարարել է, որ իրենք են կործանել ամերիկյան բանակի KC-135 լցավորող-ինքնաթիռը։
«Մեր երկրի և օդային տարածքի պաշտպանության նպատակով՝ արևմտյան Իրաքում, հակառակորդ ուժերի կողմից խախտումները կանխելու համար, օգտագործելով համապատասխան զինատեսակներ, վնասվել և կործանվել է ԱՄՆ-ին պատկանող KC-135 ինքնաթիռը»,– ասված է խմբավորման հայտարարության մեջ։
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է ԱՄՆ օդուժի KC-135 ինքնաթիռի կործանման փաստը, սակայն հայտարարել է, որ միջադեպը տեղի չի ունեցել ոչ հակառակորդի, ոչ բարեկամական կրակից։