
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը քաղաքական հայտ է ներկայացնում՝ գլխավորելու է Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը: «Կուսակցության նախագահ Վահան Բաբայանն առաջարկեց գլխավորել ցուցակը, ընդունեցի այն ու հիմա պատրաստվում ենք… Ստեղծված իրավիճակում, տեսնելով՝ ինչ սպառնալիքներ կան ՀՀ-ի առջև, ճիշտ չեմ համարում, որ մնամ քաղաքականությունից դուրս: Տեսնում եմ, որ իմ ուժերի հնարավորությամբ կարող եմ աջակցել սպառնալիքներն դիմակայելուն»,- ասել է Հարությունյանը: