Աննա Հակոբյանի մտերիմը ԿԳՄՍ նախարարի պաշտոնին հավակնելու մտադրության մասին է հայտնել. ԶԼՄ

«Ին քայլը» հիմնադրամի տնօրեն, վարչապետի նախկին տիկին Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» արշավի մասնակից Ռիմա Դավթյանն իր մերձավոր շրջապատում հայտարարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնին հավակնելու մտադրության մասին, գրել է «Հրապարակ» օրաթերթը:

Նրա խոսքով՝ իրեն այդ պաշտոնին կնշանակեն խորհրդարանական ընտրություններից հետո: Այս գործընթացը, ըստ պարբերականի, վկայում է այն մասին, որ Հակոբյանը պահպանում է ազդեցությունը վարչապետի կադրային քաղաքականության վրա:

Դավթյանը, որը նակինում Հայաստանի Հանրապետական կուսկացության անդամ էր, ներկայումս ղեկավարում է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցը: Նա Հակոբյանի նախաձեռնությունների ակտիվ մասնակիցներից է:

Պարբերականը հիշեցրել է նաև, որ Դավթյանի պաշտոնավարման ժամանակ էր Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում աշխատանքից ազատվել այդ ժամանակ պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը:

Ըստ թերթի աղբյուրների՝ Դավթյանը Հակոբյանի հետ մտերմացել է «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի միջոցով, ով այժմ զբաղված է Դավթյանի նշանակման լոբբինգով:

Leave a Comment