Դպրոցների վարչատնտեսական համակարգողների նշանակման կարգում նախատեսվում է փոփոխություն

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրային քննարկման ներկայացված ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության մարզերում, իսկ 2027 թվականի սեպտեմբերից Երևան քաղաքում գործող հանրակրթական ուսումնական բոլոր հաստատությունները կգործեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ։

«ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կկարգավորվի հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման գործընթացը։

Բացի այդ, վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարության հրապարակումն ու թեկնածուների հայտերի ընդունումը կիրականացվի միայն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված համապատասխան էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու միասնական կիրառությունը։

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

Սույն նախագիծը նպատակ ունի կարգավորելու ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ սահմանված վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման գործընթացը՝ հանրակրթական ուսումնական հաստատության՝ լիազոր մարմնին ենթակայության հստակեցման անհրաժեշտությամբ։

Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում էին տարբեր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ։

2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության մարզերում, իսկ 2027 թվականի սեպտեմբերից Երևան քաղաքում գործող հանրակրթական ուսումնական բոլոր հաստատությունները կգործեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման մեջ՝ դրանք գործող իրավական կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 

Սույն կարգով սահմանված գործընթացի իրականացումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության  2021-2026 թթ․ ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 3-րդ պարբերություններով՝ «հանրակրթության ոլորտի առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարը մինչև 2026 թվականը հանրակրթության նոր չափորոշիչների ամբողջական ներդրումն է հանրապետության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում՝ ապահովելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքի, ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության, բարձրորակ ուսուցչական համակազմի և դպրոցների թափանցիկ ու արդյունավետ կառավարման ամբողջություն» և 3-րդ պարբերության 5-րդ կետով՝ «ստեղծել արդյունավետ, բաց, կատարողականի և վերջնարդյունքների վրա հիմնված կառավարման և ֆինանսավորման համակարգեր՝ թվայնացնելով գործընթացները, կրճատելով վարչարարությունն ու կոռուպցիոն ռիսկերը, զարգացնելով հաստատությունների կառավարման կարողությունները» սահմանված նպատակներից։

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն» ծրագրի «Մինչև 2030 թվականի մեգանպատակների»   գործողությունների «1․Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:

Միջոցառման իրականացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 9-րդ կետի 9.3-րդ ենթակետով նախատեսված՝ միջոցառման՝ «հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնող փոփոխությունների իրականացում» անհրաժեշտությամբ։

Leave a Comment