ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ տեղյակ է ԱՄՆ KC-135 լիցքավորող ինքնաթիռի կորստի մասին: Միջադեպը տեղի է ունեցել բարեկամական օդային տարածքում՝ «Էպիկական կատաղություն» գործողության ժամանակ, և փրկարարական աշխատանքները շարունակվում են: Միջադեպին մասնակցել են երկու ինքնաթիռ: Ինքնաթիռներից մեկը կործանվել է Իրաքի արևմուտքում, իսկ երկրորդը անվտանգ վայրէջք է կատարել։ «Սա թշնամական կամ բարեկամական կրակի պատճառով չի եղել», – նշել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Հրամանատարությունից հայտնել են, որ ավելի շատ տեղեկություններ կտրամադրվեն իրավիճակի զարգացմանը զուգընթաց:
