Իրաքի Էրբիլի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինծառայող, ևս մի քանի զինվոր վիրավորվել են։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա կատարվածը որակել է անընդունելի՝ հիշեցնելով, որ ֆրանսիական ուժերը 2015 թվականից մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին։ «Նրանց ներկայությունը Իրաքում ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին։ Իրանի հետ պատերազմը չի կարող արդարացնել նման հարձակումները»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիական բանակի հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց ֆրանսիացի զինծառայող, որոնք մասնակցում էին հակաահաբեկչական պատրաստության ծրագրին։
Միջադեպը տեղի է ունեցել Էրբիլի շրջանում գտնվող իտալական ռազմաբազայի վրա հարձակումից ընդամենը մի քանի ժամ անց։
