Այս գիշեր Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել


Հասարակություն


Մարտի 13-ին՝ ժամը 02։03-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին  հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 



Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին, մարվել՝ 02։32-ին։ Այրվել է ավտոմեքենան։ Տուժածներ չկան։


Leave a Comment