
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել՝ «Հանրապետության լեռնային առանձին մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ» գրառմամբ․ «Այսօր առավոտյան առանձին շրջաններում, մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության գրեթե ողջ տարածում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում կտեղա ձյուն, իսկ հովտային և նախալեռնային գոտիներում՝ ձնախառն անձրև և անձրև։
Մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում ստասվում է ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելությամբ։ Վարորդներին կոչ ենք նշված հատվածներում երթևեկել միայն ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։
Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերին Հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով»: