Al Hadath. Հյուսիսային Իրաքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է Ֆրանսիայի վեց քաղաքացի

Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջաններից մեկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է Ֆրանսիայի վեց քաղաքացի։

Al Hadath-ը հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքի հարվածը տեղի է ունեցել ինքնավար մարզի մայրաքաղաք Էրբիլի մոտակայքում։

Shafaq News-ի տվյալներով՝ հարձակման թիրախը քրդական ուժերի և ֆրանսիական ուժերի համատեղ բազան էր։ Աղբյուրը հաստատել է, որ «Էրբիլի բազայում տեղակայված վեց ֆրանսիացի զինվորներ վիրավորվել են»։

Leave a Comment