Միչիգան նահանգի Ուեսթ Բլումֆիլդ քաղաքի Temple Israel սինագոգում կրակոցներ են հնչել, կրակողը սպանվել է, հայտնում է WXYZ Detroit-ը։
Դետրոյթի հրեական ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում նշել է, որ տեղյակ է սինագոգում «անվտանգության հետ կապված միջադեպի» մասին։ «Մենք խորհուրդ ենք տալիս բոլոր հրեական կազմակերպություններին խուսափել շենք մտնելուց և դուրս գալուց», – ասվում է հայտարարության մեջ։
FOX5NY-ի փոխանցմամբ՝ կրակողը մեքենայով մխրճվել է շենքի մեջ և կրակ բացել, նախքան դեպքի վայր ժամանած ոստիկանների պատասխան կրակով չեզոքացվելը։ Հաստատված զոհեր չկան։ Լրատվամիջոցը հայտնում է, որ միջադեպը հանգեցրել է տեղական հրեական կազմակերպությունների փակմանը։
