Միչիգանի հրեական դպրոցում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. ԶԼՄ

Միչիգան նահանգում ահաբեկչություն է տեղի ունեցել հրեական դպրոցում, հայտնում է The Detroit Free Press-ը։

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել «Թեմփլ Իսրայել» սինագոգում՝ Վեստ-Բլումֆիլդում, որը գտնվում է Դետրոյթից մոտ 25 մղոն հյուսիս-արևմուտք։

Հաղորդվում է, որ հարձակվողը մեքենայով մխրճվել է սինագոգի շենքի մեջ, այնուհետև դուրս է եկել և կրակ բացել։

Հարձակման մեջ կասկածվող անձը մահացած է, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրա մահվան հանգամանքների և ինքնության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Leave a Comment