Խամենեիի այրին փրկվել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից. ԶԼՄ – Armenia Today

Իրանի զոհված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի այրին՝ Մանսուրե Խոջաստ Բաղերզադեն, ողջ է մնացել. նրա մահվան մասին տեղեկությունները սխալ էին, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Fars լրատվական գործակալությանը։

«Հայտարարվում է, որ մահացած հեղափոխական առաջնորդի կինը ողջ է, և նրա մահվան մասին նախնական տեղեկությունները սխալ էին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդի այրու մահվան մասին՝ մարտի 2-ին վիրավորվելուց մի քանի օր անց։

Խամենեիի 79-ամյա այրին վիրավորվել էր Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածի ժամանակ։ Նա ծնվել է 1947 թվականին գործարարի ընտանիքում և ամուսնացել է Խամենեիի հետ 1964 թվականին։ Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին նույն ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողության ժամանակ։ Իրանի իշխանությունները հայտարարել են 40-օրյա ազգային սուգ։

Fars-ը նաև հայտնել էր Իրանի նախկին գերագույն առաջնորդի դստեր, հարսի և փեսայի մահվան մասին, չնայած նրանց անունները պաշտոնապես չեն հրապարակվել։ Mehr-ը նաև հաղորդել է Խամենեիի 14 ամսական թոռնուհու՝ Զահրայի մահվան մասին։

Խամենեին ուներ վեց երեխա՝ չորս որդի և երկու դուստր, ինչպես նաև յոթ թոռ։ Նրա երկրորդ որդին՝ Մոջթաբան, հոր մահից հետո դարձել էր Իրանի նոր գերագույն առաջնորդը։

Leave a Comment