Խաղաղությունից լավ բան չկա․ Ալիև – Armenia Today

Խաղաղությունից լավ բան չկա, յոթ ամիս ապրում ենք խաղաղության մեջ, Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ասել է, որ խաղաղության են հասել Հայաստանի հետ ոչ միայն թղթի վրա, այլ նաև հողի վրա։ Ըստ նրա՝ սահմաններին տիրում է հանգստություն, այլևս կրակոցներ, զոհեր կամ կորուստներ չկան։

Նա նշել է, որ Հայաստանի հետ առևտուր սկսելով Բաքուն ցույց է տվել իր հավատարմությունը խաղաղությանը, ոչ թե երկարաժամկետ, այլ հավերժական խաղաղությանը։

Ալիևը նաև հայտարարել է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, դա բացառիկ իրավիճակ կլինի, քանի որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախի վրա հարձակումից մինչև 2025 թվականի օգոստոսի խաղաղությունը ժամանակահատվածը երկու տարուց էլ պակաս էր։

«Ես կարծում եմ, որ սա կարգավորման աննախադեպ արագություն է, որը հնարավոր դարձավ ուժեղ քաղաքական կամքի և այն հասկացողության շնորհիվ, որ հավերժական թշնամանքն անհնար է, և պատերազմը պետք է ավարտվի։ Սա երկու երկրների կողմից կատարված ընտրություն է»,- ասել է նա։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment