Քուվեյթում բնակելի շենքի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երկու մարդ վիրավորվել է

Անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) հարվածել է Քուվեյթի հարավում գտնվող բնակելի շենքի, որի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է Էմիրությունների պաշտպանության նախարարության խոսնակ Սաուդ ալ-Աթվանը։

Ըստ « Al Jazeera»-ի՝ «Այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքը հարվածել է երկրի հարավում գտնվող բնակելի շենքի, որի հետևանքով վիրավորվել է երկու մարդ և պատճառվել է գույքային վնաս»։

Leave a Comment