ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան





Աշխարհ


Ռուսաստանի ԱԻՆ Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը Ադրբեջան է հասցրել ավելի քան 13 տոննա հումանիտար օգնություն՝ հետագայում Իրանի լիազոր ներկայացուցիչներին փոխանցելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Օգնությունը տրամադրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով և ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովի հրամանով։

«Գերատեսչության ավիացիան կազմակերպել է դեղորայքի տեղափոխումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչներին հետագա փոխանցման համար»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության տվյալների՝ հատուկ չվերթով տեղափոխված բեռի ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 13 տոննա։





Leave a Comment