ԱՄՆ-ի ավիակրի վրա հրդեհ է բռնկվել

ԱՄՆ-ի Ջերալդ Ռ Ֆորդ ավիակրի վրա, մարտի 12-ին, Կարմիր ծովում հրդեհ է բռնկվել լվացքատան հիմնական տարածքում։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ հրդեհը կապված չի մարտական գործողությունների հետ։Նշվում է, որ էներգետիկ կայանքի վնաս չի արձանագրվել, ավիակիրը մնում է լիովին մարտունակ։ Երկու նավաստի վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Leave a Comment