«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պարբերաբար հայտնվում է տրանսֆերային շշուկների կենտրոնում. նորվեգացու անունը կապում են թե «Բարսելոնայի», թե «Ռեալի» հետ:
Ինչպես հայտնի է դարձել El Nacional պարբերականին, 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո Հոլանդը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը և կշարունակի ելույթները «Մանչեսթեր Սիթիում»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ցանկություն ունի ուժերը փորձել իսպանական Լա լիգայում, սակայն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանը հարմար պահ չի համարում «Բարսելոնա» կամ «Ռեալ» տեղափոխվելու համար:
Նշենք, որ 25-ամյա Էրլինգի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո: Նորվեգացի ռմբարկուի գործող պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2033/34 մրցաշրջանի ավարտը: