«Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո ես դադար կվերցնեմ․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբից հեռանալուց հետո դադար է վերցնելու մարզչական կարիերայում։

«Ես գիտեմ, որ այս փուլից հետո կանգ եմ առնելու, դա հաստատ է, դա որոշված է։ Չգիտեմ, թե դա որքան կտևի՝ 1 տարի, 2, 3, 5, 10 թե 15, չգիտեմ։ Բայց ես դադար կվերցնեմ «Մանչեսթեր Սիթիում» աշխատանքս ավարտելուց հետո, քանի որ ինձ անհրաժեշտ է կանգ առնել և կենտրոնանալ ինքս ինձ վրա: Ես ուզում եմ հենց դա անել՝ պարզապես կանգնել և նայել, թե ինչպես են կովերը նայում սլացող գնացքին: Պապս հաճախ էր ասում․ «Դու նայում ես ինձ այնպես, ինչպես կովերն են նայում անցնող գնացքին»։ Ահա հենց դա է․ պետք է կանգ առնել և պարզապես հետևել, թե ինչպես է ամեն ինչ անցնում կողքովդ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է The Mirror-ը։

55-ամյա Գվարդիոլան մարզչական գործունեությամբ է զբաղվում 2007 թվականից։ Իր կարիերայի ընթացքում իսպանացին գլխավորել է կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Leave a Comment