Ինչու է Քանյե Ուեսթը պարտավորվել է վճարել 140 հազար դոլար

Ինչու է Քանյե Ուեսթը պարտավորվել է վճարել 140 հազար դոլար

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դատարանի որոշմամբ պետք է վճարի 140 հազար դոլար՝ Մալիբուում գտնվող իր առանձնատան վերանորոգման աշխատանքների շուրջ ծագած դատական վեճի արդյունքում։ Դատավարությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Արհեստավոր Թոնի Սաքսոնը դատարան էր դիմել՝ պնդելով, որ ռեփերը չի վճարել իր կատարած աշխատանքի համար և անարդար կերպով ազատել է նրան աշխատանքից։ Նա պահանջում էր 1,7 միլիոն դոլարի փոխհատուցում, սակայն նրան հատկացրել է 140 հազար դոլար։

Ռեփերը խոստացել էր շաբաթական վճարել 20 հազար դոլար, բայց նա ստացել է միայն մեկ նման վճարում և ևս 100 հազար դոլար՝ շինարարական ծախսերի համար։ Նա նաև պնդել է, որ աշխատել է դժվար պայմաններում և անգամ քնել է բետոնե հատակին դրված փոքր ներքնակի վրա։ Դատավարության ընթացքում ցուցմունք են տվել նաև Ուեսթը և նրա կինը՝ Բիանկա Ցենսորին։ Ռեփերի փաստաբանները պնդել են, որ Սաքսոնը լիցենզիա չունեցող կապալառու էր և վնասել է տունը, որը նախագծվել էր հայտնի ճապոնացի ճարտարապետ Տադաո Անդոյի կողմից։ Մալիբուի այդ առանձնատունը Ուեսթը գնել էր 2021 թվականին՝ 57 միլիոն դոլարով, սակայն ավելի ուշ այն վաճառել է վնասով։ Այս գործը առաջինն է նախկին աշխատակիցների ներկայացրած ավելի քան մեկ տասնյակ հայցերից, որը հասել է դատավարության փուլ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment