Քաղաքապետարանը ռեկորդային ծավալի կանաչապատման աշխատանքներ է իրականացրել. Ավինյան

Քաղաքապետարանը ռեկորդային ծավալի կանաչապատման աշխատանքներ է իրականացրել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայթերին տեղակայված տարատեսակ կրպակներին։

«Երևանի քաղաքապետարանը պայքարում է մայթերին տեղակայված տարատեսակ կրպակների դեմ։ Վստահեցնում եմ, որ կլինեն ներդրողներ և այդ կրպակները կտան վարձակալության», – ասել է Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը վերջին 3 տարիների ընթացքում իրականացրել է ռեկորդային ծավալի կանաչապատման աշխատանքներ։

«Բոլոր այն փորձերը, որոնք մեր ընդդիմադիր գործընկերները իրականացնում են՝ այդ աշխատանքների վրա ցեխ շպրտելու առումով, ուղղակի անհիմն են ու սպասարկում են իրենց քաղաքական օրակարգը», – ասել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment