Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին պետական հեռուստատեսության եթերում հանդես է եկել իր առաջին ուղերձով՝ պահանջելով ԱՄՆ-ից փոխհատուցել Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասը:
«Կարևոր է ընդգծել, որ մենք ամեն դեպքում թշնամուց փոխհատուցում կպահանջենք», – ասել է նա: Խամենեիի խոսքով, եթե Վաշինգտոնը հրաժարվի, Թեհրանն իրեն իրավունք է վերապահում բռնագրավել ամերիկյան գույքը: Եթե դա ևս անհնար լինի, Իսլամական Հանրապետությունը պատասխան հարվածներ կհասցնի ԱՄՆ-ին՝ պատճառելով նմանատիպ վնաս:
Խամենեին նաև զգուշացրել է, որ Իրանը կշարունակի հարձակումներն հարևան երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանների վրա: Նա ընդգծել է, որ Իրանը հավատում է հարևանների հետ բարեկամությանը և խաղաղությանը, սակայն պնդում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները պետք է փակվեն:
Նրա ելույթը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտին: Խոսքը Թեհրանից 32 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Taleghan 2 համալիրի մասին է: Փորձագետների գնահատմամբ, այն հավանաբար խոցվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից GBU-57 հակաբունկերային ռումբերով:
