Ցեղասպանության թանգարանի տնօրենը Ջեյ Դի Վենսին Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, ինչի պատճառով Նիկոլը խնդրել է, որ նա հրաժարականի դիմում գրի

Ինչպես հայտնի է, օրերս Ցեղասպանության թանգարանի տնօրենի հրաժարականի մասին տեղեկություն ստացվեց, երբ հանկարծ հայտնի դարձավ, որ ԱՄՆ փոխնախագահի այցից մեկ ամիս անց Էդիտա Գզոյանը առանց մեկնաբանությունների հեռանում է: Եվ ահա խնդրին անդրդարձել է Նիկոլն իր ասուլիսում՝ ուղիղ տեքստով խոստովանելով, որ դա տեղի է ունեցել իր հրահանգով. Գզոյանը Ջեյ Դի Վենսին Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել նրա հայաստանյան այցի ընթացքում, ինչն էլ հունից հանել է Նիկոլին. համարել է, որ Գզոյանի այդ քայլը չի տեղավորվում Կառավարության կողմից վարվող քաղաքականության տրամաբանության մեջ: «Ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»,-հայտարարել է Նիկոլը:

Միայն այս հայտարարությունն ու ինքնախոստովանոթյունը բավական է, որ Նիկոլն ամռանը շամպայնի խցանի նման դուրս թռնի վարչապետի իր աշխատասենյակից. սրանով Նիկոլը խոստովանում է, որ Ադրբեջանի ազգային շահերի ուղիղ սպասարկուն է, խոստովանում է, որ կառուցում է մի Հայաստան, որտեղ տեղ չեն ունենալու բոլոր նրանք, ովքեր ուզում են մնալ հայ, չուրանալ սեփական արյունը, նիկոլ չդառնալ:

Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչու է Նիկոլը տեղի ունեցածից միայն մեկ ամիս հետո «խնդրել» Գզոյանին դիմում գրել, ինքն իր կամքո՞վ է նախաձեռնել, թե՞ Ալլահշուքյուրն է ձեռքի վրա զանգել ու հրահանգ իջեցրել, իսկ գուցե հենց Նիկոլի արևմտյան տերե՞րն են SMS ուղարկել ու պորտատեղադրել:

Այս ամենի համար մեղավորների շրջանակը չափազանց մեծ է. եթե միայն Նիկոլը լիներ այս հայատյացության գլխին կանգնած, հարցերը վաղուց էր ժողովուրդը լուծել, բայց ցավն այն է, որ նա միայնակ չէ հայության դեմ իր պայքարում, ինչն էլ նրան գործնականում անխոցելի է դարձնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment