12 մարտի 2026 – 16:28 AMT
PanARMENIAN.Net – Կառավարությունն առաջիկայում ևս 4.6 մլրդ դրամի պարգևավճարներ կբաժանի պետական մարմիններին։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է գործադիրի նիստում, հայտնում է «Ազատությունը»:
Հատկացվող գումարը վերաբերում է 2025 թվականի երկրորդ կիսամյակին։ Պաշտոնական ձևակերպմամբ որոշումը կոչվում է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում»։
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը բնութագրել է որպես պետության հարատևության օրակարգում տեղավորվող որոշում։
«Այս համակարգը արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին», – նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այն նաև հակակոռուպցիոն քաղաքականության բաղկացուցիչ մաս է։
«Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թ թավշյա հեղափոխությունից հետո մենք կոռուպցիայի ընկալման համաթվերում շատ մեծ աճ արձանագրեցինք, բայց մի X պահի և այսօր էլ որոշակի լճացում կա և ես կարծում եմ, որ մենք պետք է մեր երկրում հակակոռուպցիոն ստանդարտները ավելի խստացնենք, ավելի բարձր ստանդարտներ սահմանենք»,-ասել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը:
Նա պնդել է, որ այդ որոշումը այդ տրամաբանության մեջ է և իրենց պետք է իր աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա։
Փաշինյանը պետական համակարգի լրացուցիչ վարձատրությունը վերջում բերել հանգեցրել է խաղաղության հաստատմանը։
Վերջին խոշոր չափի պարգևավճարները պետական մարմիններում բաշխվել էին երեք ամիս առաջ․ այդ ժամանակ Ազգային ժողովի պատգամավորները ստացել էին մոտ 3 միլիոն դրամի պարգևավճար։