Այս տարի նախատեսվում է 7 փողոցում միջին նորոգման աշխատանքներ իրականացնել. Փամբուխչյան

Այս տարի նախատեսվում է 7 փողոցում միջին նորոգման աշխատանքներ իրականացնել. Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է փոսալցման աշխատանքների ընթացքին։

«Ըստ էության՝ քաղաքը բաժանել ենք 6 մասի, որտեղ ունենք 5 շահող կազմակերպություն։ Բոլոր վարչական շրջաններում իրականացնում ենք ասֆալտապատում՝ երկու փուլով»,  – ասել է փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ առաջինը բակային փոսալցումն է, որը խիստ ժամանակավոր բնույթ է կրում։

Նրա խոսքով՝ մյուս մասը իրականացվում է նախատեսված գործընթացով. «Այսինքն՝ տեխնիկա է աշխատում, բիտում, ասֆալտապատում», – ասել է նա՝ նշելով, որ այս տարի նախատեսել են 7 փողոցներում իրականացնել միջին նորոգման աշխատանքներ, որի համար հատկացված է 1,7 մլրդ դրամ բյուջե։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment