
ՀՖՖ-ն տարածել է հերքում-պարզաբանումը և նշել է, որ անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը
«Մեր խորին զարմանքն ու վրդովմունքն ենք հայտնում նմանօրինակ էժանագին զրպարտանքի կապակցությամբ։Անընդունելի է ընտանիքի անդամների անունները շահարկելը և հանրությանը միտումնավոր մոլորեցնելը։ Հիշեցնում ենք, որ ստահոդ լուրեր տարածելը և անձի բարի համբավն արատավորելը առաջացնում են իրավական պատասխանատվություն։
Զրպարտություն տարածողները պետք է պատրաստ լինեն պատասխան տալ օրենքի ամբողջ խստությամբ՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական հարթություններում։
Տեղեկացնենք, որ Արմեն Նիկողոսյանի եղբորորդին՝ Տիգրան Նիկողոսյանը, ծառայել է ՀՀ Զինված ուժերում
2007–2009 թվականներին։ Նրա եղբայրը՝ Հենրիկ Նիկողոսյանը, սահմանված կարգով անցել է պարտադիր զինվորական ծառայություն 2008–2010 թվականներին։
Ավելին՝ Հենրիկ Նիկողոսյանը եղել է պրոֆեսիոնալ թենիսիստ, Հայաստանի բազմակի չեմպիոն և ՀՀ սպորտի վարպետ։ Ծառայության ընթացքում՝ 2009 թվականին, նա Կոտ դ’Իվուարում մասնակցել է Դևիսի գավաթին (Տվյալներն առկա են www.daviscup.com կայքում)։
Արմեն Նիկողոսյանի որդին՝ Էդգար Նիկողոսյանը (ծնված՝ 23.07.1995), զինվորական ծառայությունից
ազատվել է բացառապես օրենքով նախատեսված հիմքով՝ ոչ ֆուտբոլի պատճառով։
Էդգար Նիկողոսյանը զինվորական ծառայությունից ազատվել է դեռևս 2013 թվականին, երբ Արմեն Նիկողոսյանը չէր աշխատում ՀՖՖ-ում։
ՀՀ օրենսդրությամբ զրպարտության համար նախատեսվում է խոշոր փոխհատուցում (քաղաքացիական
օրենսգիրք), իսկ որոշ դեպքերում նաև քրեական հետապնդում՝ կախված հանգամանքներից»,-նշված է ՀՖՖ-ի հաղորդագրությունում։