Փաշինյանը հաստատել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնանկությունը Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հաստատել է, որ անձամբ է պահանջել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի հրաժարականը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մարտի 12-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

Մինչ այս ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գզոյանի՝ աշխատանքից ազատման պատճառ կարող էր դառնալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 10-ի այցը Ծիծեռնակաբերդ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գզոյանը Վենսին նվիրել էր Հայոց ցեղասպանության և Արցախի խնդրի մասին գրքեր, ինչն էլ հիմք էր հանդիսացել տնօրենի հետագա պաշտոնանկության համար:

Վարչապետի հաստատել է՝ պատճառը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելն է եղել։ «Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն», – հայտարարել է Փաշինյանը:

Գզոյանը ՀՑԹԻ տնօրենի պաշտոնում ընտրվել է 2024 թվականի փետրվարի 6-ին։ Փետրվարի 19-ին նա հրաժարականի դիմում էր գրել, իսկ փետրվարի 20-ից պաշտոնակատար է նշանակվել Հարություն Մարությանը:

 

 

Leave a Comment